«Եվրատեսիլ-2022»-ի Հայաստանի և Էստոնիայի պատվիրակները միասին կատարել են «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը

«Եվրատեսիլ-2022»-ի Հայաստանի և Էստոնիայի պատվիրակները միասին կատարել են «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը
Տեսանյութը հրապարակել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն իր «Ինստագրամ»-ի էջում:
«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին: Եզրափակչում Ռոզա Լինն իր «Snap» երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո:
Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:
14 Մայիս, 2022 01:30
1311