Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում մայիսի 14-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո:

 Մրցույթի եզրափակիչը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Այն մեկնաբանում են Գարիկ Պապոյանն ու Հրաչուհի Ութմազյանը:

Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես են գալիս Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը:

Քվեարկելու հնարավորություն ունեն մասնակից բոլոր 40 երկրները, այդ թվում՝ եզրափակիչ չանցած: Հայաստանից Ռոզա Լինի օգտին քվեարկել հնարավոր չէ, սփյուռքից քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել տվյալ երկրի Հանրային հեռուստաընկերությամբ և 08 թիվն ուղարկել այդ երկրում առանձնացված հատուկ կարճ հեռախոսահամարին։

 

3437