
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գիրք է գրում «խլած» ընտրությունների մասին, որը կոչվելու է «Դարի հանցագործություն»: Այս մասին Նա պատմել է Տեխասի Օսթինում The American Freedom միջոցառման ժամանակ։ Նրա խոսքը մեջբերում է Indy 100 պարբերականը։
«Սա մեր երկրի պատմության մեծագույն հանցագործություններից մեկն է։ Ցավոք, դատախազությունը ոչինչ չի ուզում անել դրա հետ կապված։ Ես այդ մասին գրում եմ «Դարի հանցագործություն» վերնագրով գիրք»,- ասել Է Թրամփը հավաքվածներին:
ԱՄՆ Գերագույն դատարանը 2021 թվականի մարտին Թրամփին մերժել է վերանայել Վիսկոնսինում պետության ղեկավարի նոյեմբերյան ընտրություններում ձայների հաշվարկի արդյունքները՝ դրանով իսկ մերժելով երեք բողոքներից վերջինը:
Թրամփը նախկինում պահանջել էր չհաշվարկել Վիսկոնսինի մի քանի հազար ձայների արդյունքները, որոնցում նա պարտվել էր Ջո Բայդենին։ Մինչ այդ Սպիտակ տան նախկին ղեկավարն արդեն պարտվել էր մոտ 55 նմանատիպ գործ։ Նրան հաջողվել է հաղթել դրանցից միայն մեկը, սակայն 2020 թվականի աշնան ամփոփիչ արդյունքների վրա դա չի ազդել։