«Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 11 ամիս սոցիալական օգնություն կտրամադրվի»,- այսօր`մայիսի 19-ին կայացած Կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունվեց սույն որոշումը, որով Հայաստանի Հանրապետության  2022 թվականի պետական բյուջեից հատկացվում են միջոցներ՝ խնդրո առարկա միջոցառման շրջանակներում աջակցության իրավունք ձեռք բերած անձանց դրամական օգնության տրամադրումը ևս 11 ամիս շարունակելու համար։

Որոշման կարգավորման մեջ նշվում է` Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած աջակցություն ստացած 37 անձանց 11 ամսվա (2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների) համար՝ ամսական 68000 դրամ օգնություն և մեկ երեխայի համար միանվագ՝ 300,000 դրամ և ամսական՝ 68000 դրամ օգնություն տրամադրելու համար հատկացնել  28,724.0 հազ դրամ։


Դիտարկելով նաև, որ 2022 թ. փետրվար-նոյեմբեր ամիսների ընթացքում առնվազն մեկ երեխայի ծնվելու դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն կառաջանա, ըստ այդմ, առաջարկվում է նախատեսել նաեւ ևս մեկ երեխայի համար դրամական աջակցության միանվագ՝ 300,000 դրամ և 10 ամսվա համար 68000 դրամ ամսական գումար:

 

397