Եվրոպական հանձնաժողովը Լեհաստանին տուգանել է 100 մլն եվրոյով՝ կապված Վարշավայի կողմից Եվրամիության դատարանի որոշումը չկատարելու հետ:
Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսը բելգիական «RTL»-ին հայտնել է, որ տուգանքը կապված է երկրի Սահմանադրական դատարանի որոշման հետ, որը պարտադիր չի համարել երկրի Գերագույն դատարանի կարգապահական պալատի աշխատանքը դադարեցնելու մասին ԵՄ դատարանի որոշումը:
Եվրադատարանի կարծիքով՝ Վարշավայի ձգտումը կարգապահական պալատի միջոցով վերահսկել դատական կորպուսի աշխատանքը, սպառնում է նրա անկախությանն ու անաչառությանը:
«Լեհաստանը պարտավորվել է օրական մեկ միլիոն եվրոյի չափով տուգանք վճարել՝ կապված այն բանի հետ, որ նա չի կատարում դատավորների համար կարգապահական պալատի որոշումը։ Այդ գումարն արդեն հասել է 100 միլիոն եվրոյի»,– նշել է Ռեյնդերսը։

1131