Հունաստանը արտաքին գործերի նախարարությունը շեշտել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է զերծ մնա գործողություններից և հայտարարություններից: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարությունից:

 

Հունաստանը համոզված է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների, այլ ոչ թե զենքի միջոցով: Հունաստանը նաև հավանություն չի տալիս լարվածություն առաջացնող ցանկացած երրորդ կողմի միջամտությանը: «Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այս ուղղությամբ գործողություններից և հայտարարություններից»,-ասված է ԱԳՆ տարածած հայտարարությունում:

 

Հունաստանի արտգործնախարարությունը տարածած հայտարարությամբ նաև տեղեկացրել է, որ Նիկոս Դենդիասի` Երեւան պլանավորված այցը մոտ է: ԱԳՆ-ից տեղեկացրել են նաև, որ նախարարը իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ տեսակոնֆերանս կանցկացնի:

 

«Արմենպրես»

110