Այսօր` մայիսի 26-ին կայացող Կառավարության հերթական նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված էր նաեւ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը, որի միջոցով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության մաքսային ծառայությունների միջև մաքսային բնագավառում համագործակցության հիմքերի ստեղծման, փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման և ամրապնդման համար:

Այս համաձայնագրի կնքմամբ, կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան մարմինների և ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից Հայաստան ներմուծման և Հայաստանից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրներին առավել արագ և օպերատիվ լուծումներ տալու համար:

949