Հայաստան-Հնդկաստան ռազմավարական գործընկերության օրակարգն ընդլայնվել է․ Միրզոյանն ընդունել է դեսպանին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմավարական բնույթի գործընկերության օրակարգի զգալի ընդլայնումն ու արձանագրված շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել հետագա ծրագրերին:
Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սինհայի անձնական ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման ու երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ:

04 Օգոստոս, 2026 19:27
798
Հայաստանն ու Հնդկաստանը կհամագործակցեն մաքսային ոլորտում
26 Մայիս, 2022 16:11
Արարատ Միրզոյանը և Բադր Աբդելատին քննարկել են Հայաստան-Եգիպտոս երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները
12 Հոկտեմբեր, 2026 18:47
Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարարը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
12 Հոկտեմբեր, 2026 17:22
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան
12 Հոկտեմբեր, 2026 15:14