Կառավարական 3-րդ մասնաշենքի շրջակայքից բերման է ենթարկվել ՀՀ 2-րդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նշվում է, որ բերման են ենթարկվում նաև անչափահասներ: Նրանց թվում է նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Ավելի վաղ ընդդիմադիրները հայտարարել են, որ այս շաբաթվա ընթացքում «Դիմադրություն» շարժումը նախատեսում է շրջել ՀՀ բոլոր պետական հաստատություններով, հանդիպել տարբեր քաղաքական ուժերի և ներկայացնել օրեր առաջ հնչեցրած կետերը, որոնք կարմիր գիծ են հայ ժողովրդի համար։
«Այդ պահանջները վերաբերում են Արցախի հայկական մնալուն և Հայաստանի անվտանգության ապահովմանը։ Յուրաքանչյուր քաղաքացի, յուրքանչյուր պաշտոնյա պետք է վերահաստատի իր դիրքորոշումն այդ կետերի շուրջ․ կո՞ղմ է, թե՞ դեմ»,- նշել են նրանք։
Նկատենք` չնայած Քոչարյանի նախկին թախանձանքներին` «հանկարծ գլխիս չկպնեք», այս անգամ նրան բերման ենթարկեցին գլխին ձեռք տալով։
Մանրամասները` տեսանյութում։