Վիրջինիայում (ԱՄՆ) երդվյալ ատենակալների դատարանը 15 մլն դոլար փոխհատուցում է շնորհել դերասան Ջոնի Դեփին՝ իր նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ զրպարտության հայցով: Ատենակալների կարծիքով՝ դերասանուհին արատավորել է իր նախկին ամուսնուն։

Ատենակալները նախկին ամուսինների միջեւ զրպարտության մասին որոշումը կայացրել են 14 ժամ քննարկումից հետո: Դեպին 10 մլն դոլար են շնորհել՝ որպես վնասի փոխհատուցում եւ 5 մլն դոլար՝ որպես տուգանային պատժամիջոցներ։ 

Հերդի եւ Դեփի միջեւ դատավարությունը սկսվել է ապրիլին, երդվյալ ատենակալները լսել են ընդհանուր առմամբ ավելի քան 100 ժամ ցուցմունքներ: Այն պետք է սկսվեր դեռ 2019 թվականին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

Հիշեցնենք, որ 58-ամյա դերասանը դատի է տվել իր նախկին կնոջը՝ 36-ամյա Հերդին՝ պահանջելով 50 միլիոնանոց փոխհատուցում՝ 2018 թվականի դեկտեմբերին The Washington Post-ի հրապարակման արդյունքում նրա հեղինակությանը հասցված բարոյական վնասի համար: Հոդվածում Էմբեր Հերդը պատմում է այն մասին, որ ընտանեկան բռնության զոհ է դարձել։ Եվ չնայած, դերասանի անունը չի նշվում, սակայն, ըստ Դեփի, հոդվածի մանրամասները անուղղակիորեն մատնանշում են իրեն, և այդ հոդվածը նրա հեղինակությանը վնաս է հասցրել: ԶԼՄ-ներում գրել են, որ Դեփի՝ ընտանեկան բռնության մեջ մեղադրվելու պատճառով դերասանը զրկվել է Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի գլխավոր դերերից։
 

349