Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ տուժել է

Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 4-ին ժամը 11:42-ին ահազանգ է ստացվել, որ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել է և հայտնվել դաշտում:
Փրկարարները «Gaz2124» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա Ա․-ին (ծնված 1960 թ.) դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ:
04 Հունիս, 2022 22:05
1227
Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ն քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի
04 Հունիս, 2025 20:42
Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
01 Հունիս, 2025 12:51
Հիմնանորոգվում են Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր ավտոճանապարհի 3 հատվածները
30 Մայիս, 2025 12:51