Որսագողություն՝ Խոսրովի անտառում. առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված «Բեզուարյան» այծ
Ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 2-ին Արարատի մարզում տեղի ունեցած որսագողության փաստով։
Ըստ shamshyan.com-ի՝ այդ օրը ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ․-ից, որը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմանում, «Խոսրով անտառ պետական արգելոց» տանող ճանապարհի աջ հատվածում՝ «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ, նկատել է «Բեզուարյան» այծ տեսակի սատկած կենդանի՝ վնասվածքներով:
Ահազանգով դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ստեփանյանի գլխավորությամբ:
Աղբյուրը հայտնում է, որ ոստիկանություն ահազանգած Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնություն և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամում»:
06 Հունիս, 2022 14:20
1786
«Խոսրովի անտառ» արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի
14 Հոկտեմբեր, 2026 12:12
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդը ֆիքսել է գորշ արջերի ընտանիքի
09 Հոկտեմբեր, 2026 11:27
«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի
07 Հոկտեմբեր, 2026 12:50
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ․ ԲԸՏՄ-ն նյութերն ուղարկել Է ՔԿ
19 Հոկտեմբեր, 2026 18:39
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
23 Հուլիս, 2026 10:31
Բեզոարյան այծի ապօրինի որսի դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է, պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվել․ ՔԿ
23 Մարտ, 2026 10:04