Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգսկան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններոմ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի  74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Դանիելյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված գործարանի տարածքում մալուխով պատի վրա  ամրացված  երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել  Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով արտադրամաս էր աշխատացնում, որտեղ պեմզաբլոկ էր արտադրվում: Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգողը եղել է «Գաջեգործներ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Կարեն Անանյանը: 

2118