
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ սպա Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Ուկրաինայում գործողության ընթացքում կատարած սխրագործության համար։
«Ես հրամանագիր եմ ստորագրել ավագ լեյտենանտ Նուրմագոմեդ Էնգելսովիչ Գաջիմագոմեդովին Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելու մասին, ցավոք, հետմահու», - ասել է պետության ղեկավարը՝ բացելով Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպումը։
«Իսկական հրամանատարի պես նա պաշտպանել է իր ենթականերին և, արդեն լուրջ վնասվածքներ ստանալով, կռվել մինչև վերջ և նռնակով պայթեցրել իրեն և իրեն շրջապատող զինյալներին։ Նա այդ քայլին գնացել է, քանի որ հասկանում էր, թե ում հետ գործ ունի՝ նեոազգայնականների, որոնք ծաղրում են գերիներին և դաժանաբար սպանում»,- ասել է Պուտինը։
Պուտին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանում ապրող բոլոր էթնիկ խմբռրին՝ լեզգիներին, չեչենեինր, դաղիստանցիներին և այլոց։
Նա ընդգծել է, որ մարտերի ընթացքում թե՛ Ռուսաստանի Դաշնության զինվորականները, թե՛ Դոնբասի աշխարհազորայինները զանգվածային հերոսություն են ցուցաբերում։