Գյումրիում այսօր վերջին հրաժեշտն են տալիս հունվարի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով զոհված  Արթուր Մխիթարյանին։ Արթուրը 20 տարեկան էր:

                           

Երեկ՝ հունվարի 12-ին, Գյումրու ՍԲ Նշան եկեղեցում տեղի ունեցավ Արթուրի  հոգեհանգստի արարողությունը: Նշենք, որ Արթուրի մարմինը մահացու հրազենային վիրավորումով կեսգիշերին էր հայտնաբերվել։

                     

Ըմբշամարտիկ Արթուրը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։

Araratnews.am-ը զրուցեց Արթուրի ընկերներից մեկի հետ. «Նա իսկական ընկեր էր, իսկական գյումրեցի: Շատ բարի էր, հոգատար, շնորքով: Շատ դժվար է լինելու առանց Արթուրի»,- ասում է Արթուր Հովհաննիսյանը:

                             

«Էլ չենք կռնա իրար հետ նվագենք, Արթուրս, ընկերս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուրի ընկեր` Ռաֆիկ Սարիբեկյանը:

 

Արթուրն ու իր նման հազարավորները կյանք ու կռիվ տվեցին հանուն Հայրենիքի: Հավերժ փառք ձեզ, տղերք...

Լյուսիյա Պետրոսյան

199892