«Նախկինում «Ժողովրդական» կամ «Վաստակավոր» պատվավոր կոչման արժանացած արվեստագետների կոչումները պահպանվելու են և շարունակելու են «Ժողովրդական» պատվավոր կոչում ստացած արտիստների և նկարիչների պատվովճարները վճարվել»,- Araratnews.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից՝ անդրադառնալով «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հանել ժողովրդականի և վաստակավորի կոչումները։

ԿԳՄՍ նախարարությունից նշեցին, որ պատվովճարների չափերը չեն փոխվելու. ՀՀ ժողովրդական պատվավոր կոչում ստացած անձինք ստանալու են 40 հազար դրամ, իսկ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության «Ժողովրդական» պատվավոր կոչմանն արժանացած անձինք՝ 100 հազար դրամ:

 

Հիշեցնենք՝ նախագծի շրջանակում առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:

 

Սիլվի Պետրոսյան

585