ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ ներխուժելու դեպքին՝ գրելով․  «Խուժանություն և ուրիշ ոչինչ Անցած երկու շաբաթների ընթացքում Ազգային ժողովում ներկա են եղել բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները՝ նախարարները և մարզպետները՝ որպես թե՛ հիմնական, թե՛ հարակից զեկուցողներ: Աշխատանքային քննարկումներ էին՝ բյուջեի կատարողականի քննարկումը: Ցանկացած նախարար հանդիպելու համար պետք էր ընդամենը նրբորեն իջեցնել դռան բռնակը և ոչ թե սողոսկրել երկաթյա անցակետով և պարզապես ցանկացած սուր հարց հղել նախարարին: Բայց ինչպես ճշգրտորեն նկատել է նախկին նախարարը «Անբովանդակությունը սովորաբար քողարկվում է էպոտաժով»: Հենց այս սկբունքը մանտրա դարձրած խմբակը մտավ նախարարություն և ոչ մի բովանդակություն ներկայացնելով՝ ապահովեց առնվազն օրվա հումորը»։ 

961