Հրապարակախոս Նարին Փայլակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խամրում է Դաշնակցության երբեմնի փառքը։
Սարսափած են։
Հայաստանյան էլեկտորատը կորսված է…
Գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում որ հայաստանցին, անկախ կուսակցական պատկանելիության, անկախ քաղաքական հայացքների, չի աջակցում իրենց։ Փաստ է, որ անգամ իրենց «դարավոր» կուսակցության բազմահազարանոց անդամները չեն գնում իրենց հետևից։ Դրա համար փորձում են ցանկացած գնով, գոնե Հայաստանից դուրս պահել իրենց «հեղինակությունը»։ Չէ որ տարիներով իրենք էին սփյուռքի միահեծան տերը։
Դաշնակցությանը ձեռնտու չէ ինքնիշխան, սփյուռքի հետ հզոր ու ամուր կապ ունեցող Հայաստանը, իրենց կոտրված, խեղճ, տկար, ենթարկյալ Հայաստան է պետք, որպեսզի կարողանան շարունակել «հայապահպանման միակ լուսավոր կենտրոն» խաղալ և վերահսկել սփյուռքահայության գործունեությունը։
Ահա թե ինչու են իրենց ստոր քայլերով փորձում սփյուռքի աչքին թուլացնել Հայաստանի հեղինակությունը։
Կարելի է ասել, որ իրենց հակապետական գործունեությամբ փորձում են միանգամից երկու խնդիր լուծել. և՛ ռուսին շոյել, և՛ սփյուռքում պահպանել իրենց կարևորությունն ու կշիռը։