Չվկայագրված գազաբալոնները չեն լիցքավորվի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք տեղադրված կամ վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից: «Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն»,- ասված է ՏԿԵՆ-ի հաղորդագրության մեջ:
09 Հունիս, 2022 20:44
1665