
Netflix-ը Twitter-ում հրապարակել է հարավկորեական «Կաղամարի խաղը» սերիալի երկրորդ եթերաշրջանի կարճ թիզերը։ Հոլովակում հեղինակները ցուցադրել են «Կարմիր լույս, կանաչ լույս» փորձությունից հայտնի տիկնիկն։
Ֆիլմի հեղինակ Հվան Դոն Հեքը հայտնում է, որ շարունակությունում հանդիսատեսը կտեսնի առաջին եթերաշրջանի գլխավոր հերոս Սոն Կի Հունին, խաղավար Հվան Ին Հոյին եւ հավաքագրողին, հայտնում է Deadline-ը։
«12 տարի է պահանջվել՝ նկարահանելու համար «Կաղամարի խաղի» առաջին եթերաշրջանը։ Եվ 12 օր՝ Netflix-ի ամենահանրաճանաչ շոուն դառնալու համար։ Շնորհակալություն, որ դիտում ու սիրում եք մեր շոուն։ Կի-Խունը կվերադառնա։ Առաջատարը կվերադառնա։ Երկրորդ եթերաշրջանը կթողարկվի շուտով։ Հավաքագրողը կարող է վերադառնալ։ Դուք կծանոթանաք նաեւ Չի-Իենի ընկերոջ հետ։ Միացեք նոր շրջանին»,- գրել է Ջոն Հեքը։
Red light… GREENLIGHT!
— Netflix (@netflix) June 12, 2022
Squid Game is officially coming back for Season 2! pic.twitter.com/4usO2Zld39