Ռաֆայել Քոթանջյանը յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի ցավակցական ուղերձը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ․
Խոր վշտով ընդունեցի ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան բոթը:
Ռաֆայել Քոթանջյանը թատրոնի և կինոյի մեծ վարպետ էր, դերասան, որն իր անզուգական խաղի և միայն իրեն հատուկ հմայքի շնորհիվ սիրված ու ճանաչված էր ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:
Ռաֆայել Քոթանջյանը, լինելով մեծ մտավորական, ազնիվ ու հայրենասեր քաղաքացի, իր կյանքով, մոտեցումներով և կենցաղով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին:
Հանգչեք խաղաղությամբ, մաեստրո...
13 Հունիս, 2022 16:53
365
Երևանի քաղաքապետը, նրա առաջին տեղակալը «Սուրմալու» առևտրի կենտրոնում են, որտեղ տեղի է ունեցել պայթյուն
14 Օգոստոս, 2022 15:07
Համայնքային գրադարանների ֆոնդը համալրվում է. Երևանի քաղաքապետն այցելել է հրատարակչություններ
12 Օգոստոս, 2022 14:03
Արսեն Մակվեցյանը՝ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ
08 Օգոստոս, 2022 11:06
Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը կփոխհատուցվեն. Կառավարությունը գումար կհատկացնի ԿԳՄՍՆ-ին
14 Հուլիս, 2022 20:38
Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտը լուսանկարներով
16 Հունիս, 2022 14:25
Ռաֆայել Քոթանջյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում
13 Հունիս, 2022 18:58