Հունիսի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի նավան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի B լիգայի առաջին խմբի չորորդ հանդիպումը Շոտլանդիայի ընտրանու հետ։
Հունիսի 13-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Արդյո?ք զարմացած էիք Շոտլանդիայի հավաքականի արդյունքից Իռլանդիայի հետ խաղում։
Իմ կարծիքով Իռլանդիան և Շոտլանդիան հավասարազոր թիմեր են։ Արդյունքը անակնկալ չէր և նույն հաշվով կարող էր Շոտլանդիան հաղթել։
Վահան, ինչպիսի բարեհոգեբանական վիճակ է թիմում պարտություններից հետո և ինչպես է թիմը պատրաստվում վաղվա հանդիպմանը։
Խաղերը շատ մոտ են, իսկ գրաֆիկը շատ խիտ է և ժամանակ չունենք մտածելու ինչ եղել է անցյալում։ Ունենք կարևոր խաղ վաղը, որը կարող եմ ասել այս մրցափուլի որոշիչ հանդիպումներից մեկն է լինելու։ Պատրաստվում ենք այդ խաղին, որպեսզի լավ հանդես գանք և ուրախացնենք մեր հայրենակիցներին։
B խմբի մրցակիցներն ուժեղ են C խմբից։
Շոտլանդիան ուժեղ հավաքական է։ Խաղացողները խաղում են բարձր մակարդակի։ Դրսում դժվար էր խաղալ նման հավաքականի հետ։ Վաղվա խաղն էլ կարծում եմ նմանատիպ կլինի, բայց մենք կփորձենք անել առավելագույնը և հաղթել։