

Դիմահարդարման արվեստը տարիների ընթացքում աննախադեպ առաջընթաց է գրանցել: Համացանցն օր-օրի ողովում է դիմահարդարների զարմանահրաշ գլուխգործոցներով։
Օպտիկական պատրանքներով ոգեշնչված վանկուվերաբնակ իլյուզիոն-դիմահարդար Միմի Չոյը ցուցադրում է իր սյուրռեալիստական, 3D դիմահարդարումը։ Չոյը հաճախ իր դեմքն է օգտագործում որպես դիմահարդարման «կտավ»: «Ես տարված եմ այս ոճով, որովհետև ես լիակատար ազատություն ունեմ ստեղծագործելու և արտահայտվելու այնպիսի ձևերով, որոնք ես չեմ կարող բառերով արտահայտել», - ասել է Չոյը Vogue-ի հետ հարցազրույցում: «Ես զգում եմ, արվեստի այս տեսակի մեջ այնքան մեծ ներուժ կա, և իմ երևակայությունն իմ միակ սահմանն է»:
Մեկ «դիմահարդարումը» տեւում է միջինում 4-5 ժամ, եւ կարող է ձգվել մինչեւ 8 ժամի։
Ամենաիրատեսական պատրանք ստեղծելու բանալին լուսավորությունն է, ֆոնը և տեսախցիկի ու դեմքի անկյունները: Նրա նպատակն է ստեղծել արտահայտիչ արվեստ, որը ցնցում է իր հանդիսատեսին:
Նրա աշխատանքներն այնքան իրատեսական և շփոթեցնող են, որ մարդը չի կարողանում հասկանալ` որտեղ են իրական աչքերն ու շուրթերը: