Agence France-Presse-ը հայտնում է, որ Ելիսեյան պալատը հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ գնացքով մեկնում է Ուկրաինա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և «Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին միասին նստել են Կիև մեկնող հատուկ գնացքը, հինգշաբթի հաղորդում են Ելիսեյան պալատը և իտալական ու գերմանական լրատվամիջոցները»,- նշում է գործակալությունը։
Ավելի վաղ Ելիսեյան պալատը հերքել էր Մակրոնի՝ այս շաբաթ Կիև կատարած այցի մասին մամուլում հայտնված հաղորդագրությունները՝ հստակեցնելով, որ նման այցի ժամկետը «որոշված ​​չէ»։ Փարիզում նաև ավելացրել են, որ Ֆրանսիայի ղեկավարի այցը Ուկրաինա տեղի կունենա այն ժամանակ, երբ դա «օգտակար կլինի նախագահ Զելենսկու համար»։
 

669