Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը այս անգամ էլ հայտնվել է քննադատության թիրախում՝ կապված այն պնդումների հետ, որ  «փչացրել» է  Մերիլին Մոնրոյի հանրահայտ զգեստը, որով նա ներկայացել էր Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում շոու բիզնեսի հայտնի աստղերի մասնակցությամբ անցկացվող Met Gala ամենամյա միջոցառմանը: Այս զգեստով Մոնրոն կրել էր 1962-ին ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու տարեդարձը շնորհավորելիս:

Միջոցառումից հետո փորձագետները հայտարարել էին, որ զգեստն իդեալական վիճակում է մնացել, և Քիմը լրջորեն նիհարել է՝ այն կրելու համար։ Սակայն պարզվում է, որ այն, այնուամենայնիվ վնասվել է, չնայած նրան, որ աստղը այն անգամ մինչև վերջ չէր կոճկել։
Համացանցում տարածվել են նոր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք «ապացուցում» են, որ Քարդաշյանի կրելուց հետո այն որոշ հատվածներում պատռվել ու վնասվել է:

2066