Սուպերմարկետի մոտակայքում այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
Հունիսի 19-ին, ժամը 07։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սվաճյան փողոցի «Ագորա» սուպերմարկետի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնեցին ԱԻՆ–ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սվաճյան փողոցի թիվ 26 շենքի մոտակայքում այրվում է «BYD» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Հ․ Գ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։38-ին, մարվել՝ 07։47-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։
19 Հունիս, 2022 21:59
896
Հայտնի է, թե ինչ էր տեղափոխում հրդեհված բեռնատարը
19 Սեպտեմբեր, 2020 21:24
Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է
11 Հոկտեմբեր, 2026 19:21
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ
20 Սեպտեմբեր, 2026 10:42
Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա
23 Օգոստոս, 2026 19:44