Մինսկում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Նախ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն դիմավորել է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներին, այնուհետև տեսալուսանկարահանման արարողությունից հետո տեղի է ունեցել նիստը:
Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև թվային օրակարգի շրջանակում համագործակցությանը: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի կունենա հունիսի 21-ին:
21 Հունիս, 2022 01:17
951
Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
17 Օգոստոս, 2026 22:34
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցերի արգելքը
14 Օգոստոս, 2026 20:22
ԱԺ խորհուրդը հաստատել է ապրիլի 14-ին մեկնարկող քառօրյայի օրակարգը
13 Ապրիլ, 2026 16:42