
Այսօր Կառավարության հերթական նիստին 2022 թ. պետբյուջեի հարկային եկամուտները 40 մլրդ դրամով ավելացվեցին և դրանք ուղղվեցին Կառավարության պահուստային ֆոնդ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ի սկզբանե ավելի ենք կատարել 147 միլիարդ դրամով, ասօրվա դրությամբ մենք 2022 թվականի բյուջեի եկամտային մասի կատարման տեմպի առումով, մոտավորապես 46 միլիարդ դրամով ավելի հավաքագրումներ ունենք:
«Մենք այս փուլում պետական բյուջեի պահուստային ֆոնդը ավելացնում ենք 40 միլիարդ դրամով, սա նշանակում է, որ առաջինը մենք հավելված ունենք պետական բյուջեում, որտեղ նախատեսել ենք ծրագրեր»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ նախարարություններից սպասում են նոր ծրագրեր ներկայացնեն: Նա կարևորեց նախատեսվող երկու ծրագիր՝ Երևանում բացել Արթուր Աբրահամյանի բռնցքամարտի դպրոց և Վանաձորում բացել Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց, և չեմպիոնները հետագա կառավարմանը կոնկրետ մասնակցություն պետք է ունենան: