Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Վանաձորում «Մամիկոն Ասլանյան» և «Հայրենիք» խմբակցությունների ձեռամբ փախողվեց 2.6 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիրը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, ավագանու, համայնքապետի պաշտոնակատարի և կառավարության նախաձեռնությամբ՝ սուբվենցիոն ծրագրերով պիտի վերանորոգվեին մի շարք փողոցներ, պիտի վերակառուցվեր ՏՆԱԿԱՅԻն մի մանկապարտեզ, վերանորոգվեր մարզադպրոց, գնվեր 5 աղբատար մեքենա և այլն և այլն։

Այս ամենը սակայն իրականություն չի դառնա, որովհետև Մամիկոն Ասլանյան և Հայրենիք խմբակցության ավագանիները չներկայացան ավագանու նիստին և քվորում չապահովվելու պատճառով նիստը չկայացավ, նախագիծը չընդունվեց։

Ահա, այպես վանձորցուց Վանաձորը բարեկարգելու, քաղաքացու կյանքը բարելավելու համար քվե խնդրածները արգելակում են փոսերի մեջ կորած փողոցների վերանորոգումը, գոնե նորմալին մոտ աղբահանության կազմակերպումը վանաձորցի փոքրիկներին տնակայինից նորմալ մանկապարտեզ տեղափոխումը։

Սիրելի վանաձորցիներ, խնդրում եմ հիշեք սա, երբ այս մարդիկ նորից կփորձեն ձեր դուռը գալ ու քվե խնդրել։

ՔՊ-ն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ վանաձորցու համար այքան կարևոր այդ նախագծերն իրականություն դառնան, բայց ևս մեկ անգամ հիշեցնեմ․ միշտ ու բոլոր պարագաներում ամեն ինչ կախված է ձեր քվեից։

Իսկ ավագանու ՔՊ խմբակցության և Լոռւ մարզպետի սրտացավությունը այս հարցում անձամբ ինձ համար տեսանելի է նույնիսկ հեռվից։»,- գրել է նա:

1163