«Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկի պատուհանից և լվացարանից ասեղով ներարկիչներ են հայտնաբերվել
2022 թվականի հունիսի 27-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության բաժինների ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, խուզարկության են ենթարկել հիմնարկի խցերից մեկը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:
Արդյունքում՝ խցի պատուհանի դրսային հատվածից հայտնաբերել են ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերել են խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից:
Անձնական զննության ենթարկելով խցում պահվող կալանավորված անձին՝ ծառայողները վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերել են 22,47 գրամ քաշով սև, կասկածելի զանգված:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
29 Հունիս, 2022 03:38
896
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հեռախոսների փոխանցման փորձը
01 Հոկտեմբեր, 2026 20:37
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է կալանավորի ինքնասպանության փորձը
20 Մարտ, 2026 15:02
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ
18 Մարտ, 2026 18:54
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ
13 Հոկտեմբեր, 2026 18:56
«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով․ լուսանկար
05 Հոկտեմբեր, 2026 18:08
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են հեռախոսների փոխանցման փորձը
01 Հոկտեմբեր, 2026 20:37