Կառավարությունն այսօրվա նիստում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի որոշ տարածքների նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշում ընդունվեց։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց․ «Առաջարկում ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի ճանապարհի կառուցման տարածքին հարող գոտում գտնվող հողամասերի օտարման գործընթաց սկսել և ճանաչել հանրային հերակա շահ։ Ընդհանուր առմամբ, 570 միավոր հողակտորներ են, որոնք արդեն հստակեցված են»։

Սանոսյանի խոսքով՝ Սիսիանից Քաջարան հատվածը 60 կմ է, որը իր մեջ ներառում է 4․7 կմ երկարությամբ 24 կամուրջներ և 12․6 կմ երկարությամբ 9 թունելներ։ Հուլիսի մեկին տեղի կունենա շինարարության մրցութային փաթեթի բացումը։ Առաջին փուլով հայտերը կգնահատվեն, ընտրված ընկերությունները ֆինանսական առաջարկներ կանեն։

712