Սյունիքում ազատել են ցանկապատի մեջ արգելափակված արջի քոթոթին

Հունիսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ահազանգ է ստացել այն մասին, որ Սյունիքի մարզի Գեղի բնակավայրի տարածքում այգու մետաղական ցանկապատի մեջ պատահականորեն արգելափակման մեջ է հայտնվել գորշ արջի քոթոթ։
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, քոթոթին հանել արգելափակումից և բաց թողել վայրի բնություն։
01 Հուլիս, 2022 23:31
1051