Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեղադրել էր ընդդիմադիր պատգամավորներին` երկիրը դեպի անորոշություն տանելու մեջ։

«Ազգային ժողովի մի պատգամավոր` ընդդիմությունից, իրեն իրավունք է վերապահում, երևի շփոթել է, որ ինքն այլևս չի աշխատում զինվորական գերատեսչությունում, զանգել է զինվորականներից մեկին, մասնավորապես՝ գլխավոր զինկոմին, ու հարցադրումներ արել՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին։ Դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը, իհարկե, հեշտ է։ Դուք փորձում եք մեզ մղել, մեր երկիրը տանել դեպի անորոշություն»։

Ի դեպ, Medianews.site-ի տեղեկություններով, նախարար Պապիկյանի մատնանշած ընդդիմադիր պատգամավորը, որը զանգահարել էր գլխավոր զինկոմին, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն է։  Ինչպես  հավաստիացնում է աղբյուրը՝ Սեյրան Օհանյանը հեռախոսային  խոսակցության ժամանակ անգամ սպառնալիքներ է հնչեցրել է գլխավոր զինկոմի հասցեին՝ անընդհատ շեշտելով, թե իբր իրավունք չունեն ընդդիմության երիտասարդներին զորակոչելու։

Սակայն գլխավոր զինկոմի պատասխանը եղել է  շատ հակիրճ՝  օրենքի առաջ հավասար են բոլորը։

 

2290