Սյունիքի մարզում Վերին Խոտանանը շրջանցող և անհրաժեշտ տեխնիկական պայմաններին բավարարող ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև ճանապարհային ցանցի զարգացման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ հիմնավորման, ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված Սյունիքի մարզի հաղորդակցության ուղիներին առնչվող հարցերը դարձել են մտահոգիչ և խնդրահարույց։ Հաշվի առնելով աշխատանքերի հրատապությունը, պետական անվտանգության ապահովման հարցում դրանց անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի – Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման կարիքը համարել անհետաձգելի, թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի – Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները իրականացնել 2 փուլով: 1-ին փուլի համար շինարարական աշխատանքները ձեռք բերել «ՎՄՎ Քամփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:

Ընդհանուր առմամբ, վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը նախատեսվում է հատկացնել 2,431,096,087 ՀՀ դրամ նշված ճանապարհների կառուցման համար, որից՝ 2,392,148,431 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, 23,000,000 ՀՀ դրամը տեխնիկական հսկողության ծառայության իրականացման համար և 15,947,656 ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության իրականացման համար։

862