Երևանի բնակարաններից մեկում թափված մեծ քանակությամբ սնդիկը տեղափոխվել է անվտանգ տարածք

Հուլիսի 16-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում կոտրված մեխանիկական ճնշաչափի (տոնոմետր) մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա, որը տարածքից հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները կոտրված մեխանիկական ճնշաչափը և թափված սնդիկը տեղափոխել են անվտանգ տարածք:
16 Հուլիս, 2022 19:29
1783
Երևանում բացվեց նոր արհեստական խաղադաշտ. Հայաստանը ՖԻՖԱ-ի նախաձեռնության առաջին շահառուներից է
09 Մայիս, 2025 12:08
Որպես Երևան քաղաքի ավագանու անդամ, ԱՄՆ դեսպանության կողմից հրավիրված եմ մասնակցելու «Բաց Աշխարհ» առաջնորդության ծրագրին. Սինորյան
08 Մայիս, 2025 17:20
Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտել
08 Մայիս, 2025 11:43
Սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումն ու ներմուծումը արգելվեց 6 ամսով
18 Հունվար, 2024 15:09
«Սնդիկի մասին» օրենքն ուժի մեջ մտավ
23 Ապրիլ, 2022 02:48
Ինչով կփոխարինվեն սնդիկով ջերմաչափերը վերջիններիս վաճառքն արգելելուց հետո
23 Մարտ, 2022 20:12