Որպես անհետ կորած որոնվող 25-ամյա Արման Ասրյանը հայտնաբերվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 20-ին, ժամը 20.50-ին, Արման Ասրյանը հայտնաբերվել է Երևանի Այվազովսկու փողոցում և ներկայացվել քննչական բաժին, որտեղ տվել է բացատրություն:

683