Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու դին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ապրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի:
Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:
17 Ապրիլ, 2025 13:41
212
Որպես անհետ կորած որոնվում է Արուսյակ Ավետիսյանը
05 Մայիս, 2025 18:30
44-օրյայում անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին 300,000 դրամի չափով աջակցության տրամադրումը երկարաձգվել է ևս 2 ամսով
30 Հունվար, 2025 11:14
Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ
21 Նոյեմբեր, 2024 22:17