Սննդաբան, բժիշկ Մարգարիտա Կորոլլովան հայտնել է, թե ինչ ըմպելիքներ պետք է օգտագործել արյունը ջրիկացնելու համար,- տեղեկացնում է Մոսկվա 24-ը։

Մասնագետի խոսքով՝ դրա լավագույն տարբերակներն են ջուրը, հատապտուղների թուրմերը, ինչպես նաև նռան և ճակնդեղի հյութերը։ «Խիտ արյունը կարող է մեծացնել թրոմբների առաջացման վտանգը, իսկ ջուրը նպաստում է արյան մակարդման համակարգին՝ կանխելով թրոմբների առաջացումը»,- ընդգծել է դիետոլոգը։

Ըստ Կորոլյովայի՝ ջուրը պետք է գործածել հաշվարկելով 33 միլիլիտր մարմնի 1 կգ քաշի համար քաշի համար օրական: Նռան հյութն օգտակար է արյան նոսրացման համար՝ շնորհիվ ամինաթթուների և P և B վիտամինների: «Նռան հյութը կարող է շատ օգտակար լինել սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց համար»,- հավելեց սննդաբանը։

Բժշկի խոսքով՝ ճակնդեղի հյութը նպաստում է ծանր մետաղների աղերի բնական դետոքսիկացմանը օրգանիզմից և օպտիմալացնում է արյան լիպիդային կազմը։ Օգտակար է նաև սև հաղարջի թուրմը։ Այն C և PP վիտամինների բարձր պարունակությամբ մթերք է, որը բարելավում է արյան հոսքը անոթային պատի երկայնքով՝ պահպանելով դրա առողջ կազմությունը:

1208