Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքը ԱՄՆ կառավարության (USAID) կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված ֆինանսական միջոցներով եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցով իրականացվող «ՏԻՄ բարեփոխումների աջակցման ծրագրի» շրջանակում 3 գյուղատնտեսական անիվավոր տրակտոր եւ 2 խոտի մամլիչ հակավորիչ է ստացել` 49 միլիոն 400 հազար դրամ ընդհանուր արժողությամբ։

եխնիկան համայնք է հասել հուլիսի 26-ին եւ  կնպաստի Վարդենիսի համայնքապետարանի կողմից համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաեւ հնարավորություն կտա համայնքային բյուջեում կուտակել խնայողություններ, որոնք էլ կծառայեն օրակարգային այլ խնդիրների լուծմանը։

Մեկ շաբաթ առաջ էլ նույն ծրագրով համայնքին է հատկացվել 1 մինի ամբարձիչ՝ համալրող գործիքներով՝ 26 միլիոն դրամ արժողությամբ։

833