Այսօր` օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 30-ամյա Սասուն Միրզոյանը իր վարած ԳԱԶ 53 մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում՝ թիվ 50/3 տան հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, ինչից այն կոտրվել է, և շրջվել ու ընկել է գազատար խողովակի վրա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Սարո Դավթյանն ու Գևորգ Յուքինյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները գործողություններ կատարեն։

1045