Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը օգոստոսի 4-ի տեղեկագրում անդրադրաձել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակին: Տեղեկագրում մասնավորապես նշված է`

Անցած 24 ժամվա ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Սարիբաբա և Բուզդուխ լեռներում, ինչպես նաև Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է գրանցվել։

Ինչի հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների երկու ներկայացուցիչներ, վիրավորվել՝ տասնչորս։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի հետ, այս միջադեպերը հարթել է։

Կողմերի շփման գծում խախտումներ թույլ չեն տրվել:

1189