Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի իշխանություններին առաջարկել է վերսկսել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։ Այս առաջարկը, ըստ գործակալության աղբյուրի, որը ցանկացել է անանուն մնալ, վերջերս ավելացվել է ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագրին։

«ԱՄՆ-ն այդ ժամանակվանից ի վեր այս առաջարկին ավելացրել է նոր մանրամասներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջանակներում անվտանգության վերաբերյալ քննարկումները վերսկսելու առաջարկ», - ասվում է հրատարակության մեջ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ Եվրոպային և Ուկրաինային ներկայացրել է կարգավորման առաջարկների ցանկ։

119