
Այսօր Լոնդոնում «Մահդիի ծառաների միություն» կազմակերպության մի խումբ շիա ակտիվիստներ գրավել են Ադրբեջանի դեսպանատան շենքը։ Միջադեպի արդյունքում զոհեր չեն եղել, այն ավելի շատ ցուցադրական բնույթ ուներ և բողոք էր Ադրբեջանում շիաների նկատմամբ ճնշումների դեմ։
Ռուս պատմաբան և իսլամագետ Անտոն Եվստրատովը Infoteka24 կայքի համար մեկնաբանել է Լոնդոնի իրադարձությունները և դրանց պատճառները։
Պատմաբանը նշել է, որ Մահդիի ծառաների միության շիաական կազմակերպության կողմից Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան գրավումը պետք է ընկալել ոչ թե որպես իներտ և տարօրինակ ահաբեկչություն, այլ բացառապես որպես պատասխան Ալիևի ռեժիմի իրական ահաբեկչությանը։ Ի վերջո, Ադրբեջանում Իլհամ Ալիևը իրական հալածանք է իրականացնում շիա մահմեդական հավատացյալների և կրոնական ծեսերի նկատմամբ։ «Նրանց կրոնական ակտիվիստները գտնվում են բանտերում, որտեղ խոշտանգվում և նվաստացվում են, նրանք հրապարակային աղոթքներն ու քարոզները ստիպված են լինում գրեթե գաղտնի կատարել, նրանց կրոնական իշխանություններին (marja-e taqlid) պարզապես թույլ չեն տալիս մուտք գործել երկիր, և արդեն որոշ ժամանակ է, ինչ կրոնական խորհրդանիշները պոկվել են շիա մզկիթների պատերից, ինչը ցավ և վրդովմունք են առաջացնում յուրաքանչյուր հավատացյալի սրտում: Իրականում, պարզ շիայի աչքում, որտեղ էլ որ նա ապրի, Ալիևը հայտնվում է որպես Օմայադ խալիֆ Յազիդի անսուրբ ժառանգորդ, Ալիի և Ֆաթիմայի հետևորդներին հալածող և նրանց որդի Հուսեյնին սպանող»,- ասել է Եվստրատովը։
Նա շեշտել է, որ ադրբեջանցի շիաները բարեխոս ունեն, որն անմասն չի մնա Բաքվի բռնակալի զայրույթից։ Դա Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Իրանը շահագրգռված է Ադրբեջանին քաղաքականապես պատժելու մեջ, որովհետև պարբերաբար տարածքային պահանջներ է ստանում։ Քանի որ Իրանն ամբողջ աշխարհի շիաների կենտրոնն է, ակնհայտ է, որ «Մահդիի ծառաների միությունը» նույնպես կենտրոնացած է Թեհրանում։ Իսկ Լոնդոնի միջադեպը կարելի է համարել որպես Իսլամական Հանրապետության առաջին նախազգուշացում Բաքվի կեղեքիչներին։
Ըստ իսլամագետի՝ հաշվի առնելով աշխարհի տարբեր երկրներում իր վստահված անձանց միջոցով հաջողությամբ գործելու Իրանի փորձերը՝ կարելի է միայն խորհուրդ տալ Բաքվին ճիշտ գնահատել այս ուղերձը։