Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարություն է տարածել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

«Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է հրդեհով։ Հետևանքների վերացման համար տեղում գործում են Երևանի և մարզային հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկները։ https://bit.ly/3PkaruV

Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հնարավոր է անհրաժեշտ լինի կամավորների ներգրավվածությունը՝ փրկարարներին օգնելու համար։ ԱԻՆ-ում որպես կամավոր գրանցված քաղաքացիները կհրավիրվեն առանձին կանչով, իսկ մինչ այդ սեփական նախաձեռնությամբ դեպքի վայր ժամանելու անհրաժեշտություն առկա չէ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 18:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխվել է 57 քաղաքացի: Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում։ Կա 1 զոհ: https://bit.ly/3pjD8xC

Տուժածների մասին տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 911 հեռախոսահամարով կամ նշված բժշկական կենտրոններ։

Պայթյունի պատճառները դեռևս վերհանված չեն։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողություններ։ https://bit.ly/3bRpDSz

ՀՀ ՔՀՏԱ տեսչական մարմնի հաղորդմամբ՝ 2021թ-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման ստուգումներ, հայտնաբերվել մի շարք խախտումներ։ Հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր են տվել ընկերության տնօրինությանը, կիրառվել է վարչական պատասխանատվության միջոց»։

 

718