
Օգոստոսի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Toyota RAV4 և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներից 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել Toyota-ի վարորդն ու ուղևորը։ Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է, որ Toyota RAV 4-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում և այն ծառայություն կատարելիս է եղել, երբ BMW-ն փորձել է ձախով վազանց կատարել, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան՝ բախվել է Toyota RAV 4-ին։