Հաղորդավար Հրաչ Մուրադյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է իր եւ Անաշե Խոդավերդիի դուստրը։

 Հրապարակմանը կից մեկնաբանություններում Հրաչը շնորհավորել է դստեր տարեդարձը՝ գրելով․

 

«Արդեն մեկ տարի է ես ու մամադ մեզ համար առաջնային ենք դարձրել քո գոյությունը: Մի տարի առաջ` քո լույս աշխարհ գալուց հետո, երբ մամադ վերականգնվում էր ու ես քեզ պիտի առաջին անգամ լողացնեի` ծնկներս թուլացան, ձեռքերիս մեջ ուժ չմնաց, բայց դա մի քանի վայրկյան էր, դրանից հետո ես ամենաուժեղը դարձա... Մաման մեզ միացավ մի քանի ժամից, որ մենք` միասին, քեզ ծանոթացնենք աշխարհին: Այդ ընթացքում մաման ու ես կարծում էինք, որ քո ու այս մոլորակի այլ բնակիչների վիրտուալ ծանոթութունը պետք է հետաձգել այնքան, որքան հնարավոր է: Հիմա ժամանակն է: Այս աշխարհում դու անմնացորդ քեզ սիրող երկու մարդ ունես` ես ու մամադ: Մնացածների սերն ու հարգանքն էլ պիտի վաստակես: Մենք կողքիդ ենք, մնացածը քո անելիքն է... Ծնունդդ շնորհավոր, իմ աղջիկ»։

 

1238