
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է Արթուր Մկոյանի ձերբակալության մասին։ Փոխանցում է Aliq.ge-ն։ Հրապարակել է Ախալքալաքից ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Արթուր Մկոյանի արձակած կրակոցների կադրերը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է քաղաքացի Արթուր Մկոյանը կրակում ատրճանակից, ինչի հիման վրա էլ հետաքննություն է սկսվել։ Քննության շրջանակում շուտով բացահայտվել է ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, և պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան վարել է 1985 թվականին ծնված Արթուր Մկոյանը։ Վերոնշյալ փաստի առթիվ ընթացող քննության շրջանակում Արթուր Մկոյանի բնակության վայրում իրավապահների կատարած խուզարկության ընթացքում նշված անձը չի ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, ինչի պատճառով ձերբակալվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173 հոդվածով:
Ախալքալաքի շրջանային դատարանը օգոստոսի 24-ին Արթուր Մկոյանին ճանաչել է օրինախախտ և դատապարտել 11–օրյա ազատազրկման։