Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանըասել է, որ եթե լինի ժողովրդի ցանկությունը, ապա նա պատրաստ է նորից մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Ես, 21 տարի լինելով Վրաստանի խորհրդարանի անդամ, 21 տարի եղել եմ ժողովրդի, կառավարության ու պետության կողքին: Լինելով ձեր խոնարհ ծառան՝ այսօր էլ պատրաստ եմ, ձեր ցանկության ու խնդրանքի դեպքում նորից մասնակցել ընտրություններին»,- հայտարարել է Մկոյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրեց մեծամասնական պատգամավորության թեկնածուներին, որոնց շարքում չկար Հենզել Մկոյանը: Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից իշխող կուսակցությունն առաջադրել է գործող պատգամավոր Սամվել Մանուկյանի թեկնածությունը:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին:

1001