
«Սիրելի՛ ժողովուրդ.
Իմ շնորհակալական խոսքն եմ հայտնում բոլոր այն անձանց,ովքեր 2020 թվականի հոկտեմբերի 31-ին իրենց քվեով վստահեցին ինձ,կատարելով գիտակցված ընտրություն։
Սակայն ուզում եմ տեղեկացնել,որ ընտրությունները անցկացվել են,վախի,ճնշման և սպառնալիքների ազդեցության ներքո։ Այս ընտրությունները չեն եղել թափանցիկ և արդար,դրա համար էլ այն չի կարելի համարել ժողովրդավարական։ Ընտրողներին թույլ չեն տվել դրսևորել իրենց կամքը,ենթարկելով նրանց տարբեր սադրանքների։Եթե այդպես ուզում էին մանդատ ստանալ,թող ասեին,կնվիրեի։ Հանձնաժողովի բոլոր անդամները ևս առանց բացառության գտնվում էին խիստ ճնշման ներքո:
Եվ անկախ այն փաստից առաջիկայում կունենամ,թե ոչ մանդատ,ես պատրաստ եմ կրկին սատար կանգնել իմ ժողովրդին,իմ հնարավորության սահմաններում աջակցել բոլորին,ով դրա անհրաժեշտությունը կունենա»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Վրաստանի ԱԺ պագմավոր, հայազգի Հենզել Մկոյանը։