Այսօր՝ օգոստոսի 28-ին, սահմռկեցուցիչ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել մի քաղաքացի ու հայտնել, որ Դավիթ Բեկի փողոցում չգործող շինանյութի  տաղավարի բաց հատվածում՝ բազմոցի վրա դի կա: 

Ոստիկաններն ու քննիչները բազմոցին հայտնաբերել են երիտասարդ տղայի դի՝ գլխի մասի հատվում հարվածի մի քանի հետքերով: Բազմոցի տակ և բազմոցի վրա առկա են արնանման հետքեր, երկաթյա լոմ, որի վրա նույնպես ակռա են արնանման հետքեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը Հնկաստանի Հանրապետության քաղաքացի էր, ով սովորում էր  Երևանի բուհերից մեկում: 

2456